Մենք անցնում ենք ժամանակը
լեթարգիական մեծ քնի,
մեզ ցնցել է տառապանքը,
թաղել մեր մեջ կենդանի:
Կյանքի-մահվան սահմանին, երբ
ամեն ինչ կանգ է առնում,
ա՜խ, չգիտենք՝ կարթնանա՞նք, թե
այդպես էլ չենք զարթնելու:
Այս չավարտվող ախտաժամում
ինչքա՞ն անշարժ դեգերենք,
որքան լարում հույզամաղձի
պիտի պարպենք, որ ապրենք:
Մենք անցել ենք հոգու ցնցում,
մեզ կեղծ մահին ենք թողել,
կորցրել ենք կապն աշխարհին,
հերձարան ենք մեզ մղել:
Ու չենք կարող՝ չե՛նք գիտակցի,
բայց մեր հիվանդը մի օր
լեթարգիական քնից հանկարծ
զարթնելու է ու ապշի:
Հիմա կյանքի-մահի մնջում
արթնանալ էլ չենք զորում
ու չգիտենք՝ կսթափվե՞նք, թե
մեզ կթաղենք լեթարգում:
11.02.2023
Վահունի Հովակիմյան